Շոկոլադե-սրճային տորթ «Կապուչինո»

Բաղադրությունը

Խմոր

  • 140 գ ալյուր,
  • 30 գ կակաո,
  • 4 հատ ձու,
  • 150-180 գ շաքարավազ,
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ,
  • 4 ճաշի գդալ ձեթ,
  • վանիլին:

Կրեմ

  • 500 մլ սերուցք (33% և ավել),
  • սրճային լուծույթ (2 թեյի գդալ լուծվող սուրճ, 100 մլ ջուր, 2 ճաշի գդալ շաքարավազ):

Օշարակ

  • 200 մլ ջուր,
  • 3 թեյի գդալ սուրճ,
  • 3 ճաշի գդալ շաքարվազ:

Պատրաստման եղանակը

Ձուն հարել, քիչ անց ավելացնել շաքարավազը և միասին հարել այնքան, մինչև զանգվածը կփրփրի, և ծավալը կավելանա:

Ալյուրը և կակաոն մաղով անցկացնել, ավելացնել ձվով զանգվածի վրա, այնուհետև ավելացնել փխրեցուցիչը և խառնել:

Վերջում ձեթ ավելացնել և կրկին խառնել:

Խմորը լցնել ձևամանի (22սմ) մեջ: Ձևամանի մեջ նախապես յուղաթուղթ փռել:

Թխել մոտ 35 րոպե 180 ջերմաստիճանում:

Պատրաստի խմորը թողնել, որ հովանա:

Այդ ընթացքում պատրաստել օշարակը, կրեմի համար նախատեսված սրճային լուծույթը և թողնել, որ սառչեն:

Խմորը բաժանել 3 հավասար մասի:

Կրեմը պատրաստելու համար սերուցքը հարել` աստիճանաբար ավելացնելով արագությունը, այնուհետև մաս-մաս ավելացնել սրճային լուծույթը՝ զուգահեռաբար հարելով: Կրեմը պետք է կայուն ստացվի:

Խմորի շերտերը թրջել օշարակով, դրանց վրա հաստ շերտով կրեմ քսել և 30 րոպե թոսղնել, որ կրեմը ներծծվի:

Այնուհետև կրեմից մի փոքր մնացած մասը քսել տորթի կողքերին և վերևի շերտին:

Ձևավորել ըստ ցանկության:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում