Շոկոլադե կտորներով խրթխրթան բլիթներ

Բաղադրությունը

  • 2 հատ ձու,
  • 160 գ կարագ,
  • 150 գ շաքարավազ,
  • մոտ 260 գ ալյուր,
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ,
  • 0.5 թեյի գդալ աղ,
  • վանիլին,
  • 150 գ շոկոլադ:

Պատրաստման եղանակը

Կարագը հալեցնել, իսկ հետո թողնել, որ դառնա սենյակային ջերմաստիճանի:

Հալեցրած կարագի մեջ ավելացնել շաքարավազ, մի պտղունց վանլինի, աղ և խառնել:

Ավելացնել 2 ձու, ևս մեկ անգամ խառնել:

Առանձին խառնել ալյուրը և փխրեցուցիչը, մաղով անցկացնել և մաս-մաս ավելացնել կարագով ու ձվով զանգվածի մեջ՝ անընդհատ խառնելով:

Ստացվում է կպչուն խմոր:

Խմորի մեջ ավելացնել շոկոլադի կտորներ ու խառնել:

Ջեռոցի թավայի մեջ յուղաթուղթ փռել, և գդալի կամ խոհարարական պարկի միջոցով կլոր բլիթի տեսքով լցնել խմորը:

Թխել 180 ջերմաստիճանում 10-15 րոպե:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում