Տորթ «Պրահա»
Այսքան համեղ, այսքան նուրբ համ, ամենահրաշալի տորթն է, որ երբևէ փորձել եք:
Բաղադրիչներ
- 6 հատ ձու
- 150 գ շաքարավազ
- 115 գ ալյուր
- 40 գ կարագ
- 25 գ կակաո
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ (ըստ ցանկության)
Կրեմ
- 1 հատ ձվի դեղնուց
- 20 մլ ջուր
- 120 գ խտացրած կաթ
- 200 գ կարագ
- 10 գ կակաո
- վանիլին
- ծիրանի ջեմ կամ մուրաբա
Շոկոլադե ջնարակ
- 100 գ սև շոկոլադ
- 50 գ կարագ
Պատրաստման եղանակը
1 Ձվի դեղնուցը շաքարավազով հարել՝ մինչև սպիտակելը:
2 Սպիտակուցը շաքարավազով հարել՝ մինչև պինդ զանգված ստացվի:
3 Հարած դեղնուցը ավելացնել, և փայտե գդալով խառնել
4 Կակաոն խառնել ալյուրին, և քիչ-քիչ ավելացնել:
5 Կարագը հալեցնել եռացած ջրի վրա, այնուհետև ավելացնել խմորին:
6 Թխել 200°C ջեռոցում 30 րոպե:
7 Բիսկվիթը ծածկել սրբիչով, թողնել 8 ժամ:
Կրեմ
1 Խորը ամանի մեջ ձվի դեղնուցը խառնել ջրի հետ, ավելացնել խտացրած կաթը, և օշարակը դնել թույլ կրակի վրա:
2 Անդադար խառնել, մինչև օշարակի պնդանալը:
3 Կարագը վանիլինի հետ հարել, քիչ-քիչ ավելացնել օշարակը:
4 Ավելացնել կակաոն, և լավ հարել:
1 Բիսկվիթը բաժանել 3 հավասար մասերի:
2 Յուրաքանչյուր շերտը թրջել շաքարաջրով, վրան քսել կրեմը
3 Վրայի շերտին քսել ծիրանի ջեմը՝ բարակ շերտով:
4 Թողնել սառնարանում 20 րոպե:
5 Շոկոլադը և կարագը հալեցնել միկրոալիքային վառարանում կամ եռացրած ջրի վրա:
6 Շոկոլադե ջնարակը լցնել տորթի վրա, և ձևաևավորել ըստ ցանկության:
Բարի ախորժակ: