Բաղադրիչներ
4 դդմիկ
1 խոշոր կարտոֆիլ
3 ձու
100 գ ալյուր
100 գ խոզապուխտ
100 գ պանիր
պաքսիմատ
աղ
սև պղպեղ
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, ճզմել
Դդմիկներն անցկացնել քերիչով, համեմել աղով, ճզմել և ավելացնել կարտոֆիլին

Ավելացնել 3 ձու, աղ, սև պղպեղ, ձիթայուղ և լավ խառնել

Ավելացնել ալյուր և լավ խառնել: Կաղապարի մեջ ձեթ քսել, պաքսիմատ ցողել

Ավելացնել դդմիկի մի մասը, ապա խոզապուխտը, պանիրը

Ավելացնել դդմիկի մնացած մասը, պաքսիմատ ցողել, ավելացնել ձիթայուղ և դնել 200°С տաքացրած ջեռոցում 35 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ