Շատ պարզ, արագ և համեղ ամառային տորթ` յոգուրտով և հապալասով

Բաղադրիչներ

400 գ յոգուրտ

4 ձու

4 ճ/գ եգիպտացորենի օսլա

70 գ հապալաս (կարելի է փոխարինել ցանկացած այլ հատապտղով)

Կաղապարի չափը` 15 սմ

Պատրաստման եղանակը

Յոգուրտին ավելացնել 4 ձու, լավ խառնել

Ավելացնել եգիպտացորենի օսլա, լավ խառնել, ավելացնել հապալաս՝ խառնել

Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, ստացված զանգվածը լցնել, զարդարել հապալասով և դնել 170°С տաքացրած ջեռոցում 50-55 րոպե

Թողնել հովանա, ապա ծածկել սննդային պոլիէթիլենով և 2 ժամ թողնել սառնարանում

Շտապեք համտեսել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում