Բաղադրիչներ
1 բաժակ ալյուր
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ սպիտակաձավար
1 բաժակ մածուն կամ կեֆիր
0,5 թ/գ սոդա
1,5 թ/գ վանիլային շաքարավազ
100 գ հալեցրած կարագ
1 ձու
3 ճ/գ կակաո
Կրեմի համար`
1 բաժակ թթվասեր
2 ճ/գ շաքարի փոշի
Կաղապարի չափը` 22 սմ
Պատրաստման եղանակը
Խոր տարայի մեջ շաքարավազ լցնել, ավելացնել վանիլային շաքարավազ, աղ, սպիտակաձավար, ալյուր, կակո և լավ խառնել
Ավելացնել ձու, հալեցրած կարագ, մածուն կամ կեֆիր, սոդա և լավ խառնել
Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, ստացված խմորը լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե
Թողնել սառչի, այնուհետև կտրել բիսկվիթի վերևի շերտը, մանրացնել և թողնել զարդարելու համար
Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է թթվասերին ավելացնել շաքարի փոշի, լավ խառնել և քսել բիսկվիթի վրա (Որպեսզի թթվասերը լավ խիտ լինի` խոր տարայի մեջ քամիչ դրեք բժշկական կամ այլ հարմար շղարշ փռեք քամիչի վրա` մի քանի շերտով, թթվասերը լցրեք և 2 ժամ թողեք սառնարանում)
Զարդարել արդեն պատրաստ փշրանքներով, 1 ժամ թողնել սառնարանում և մատուցել )))
Բարի ախորժակ