Շատ պարզ, արագ ու շատ համեղ: Չինական կաղամբով աղցան

Բաղադրիչներ

300 գ չինական կաղամբ

3-4 հատ փոքր կամ 1 մեծ ապխտած երշիկ

1 տուփ մարինացված եգիպտացորեն

2 հատ վարունգ

թարմ սամիթ

աղ

սև պպեղ

մայոնեզ

Պատրաստման եղանակը

Երշիկը, վարունգը խորանարդաձև կտրատել

Ավելացնել եգիպտացորեն

Կաղամբը շատ մանր կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել մանրացրած սամիթ, մայոնեզ, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում