Շատ շքեղ է ստացվում: Չափազանց համեղ և տարբերվող թխվածք «Տրամադրություն»

Բաղադրիչներ

Շոկոլադե խմորի համար`

170 գ կարագ

110 գ շոկոլադ

50 գ կակաո

150 գ շաքարավազ

150 գ շականակագույն շաքարավազ

1 թ/գ վանիլային շաքարավազ

½ թ/գ աղ

2 ձու

1 ձվի դեղնուց

125 գ ալյուր

150 գ մանր շոկոլադ  (կարելի է փոխարինել որևէ հատապտղով)

Սպիտակ խմորի համար`

155 գ ալյուր

170 գ փափուկ կարագ

200 գ շականակագույն շաքարավազ

65 գ սպիտակ շաքարավազ

վանիլին

աղ

150 գ մանր շոկոլադ

170 գ շոկոլադ+ 2 ճ/գ կարագ

Պատրաստման եղանակը

Կարագին ավելացնել շոկոլադ և հալեցնել գոլորշու վրա

Ավելացնել կակաո, լավ խառնել, ապա ավելացնել սպիտակ և շականակագույն շաքարավազ, վանիլային շաքարավազ, աղ և լավ խառնել

Ավելացնել 2 ձու և 1 ձվի դեղնուց` լավ խառնել

Ավելացնել ալյուր և լավ խառնել

Ավելացնել մանր կամ մանրացրած շոկոլադ, խառնել, լցնել կաղապարի մեջ և դնել 175-180°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե

Սպիտակ խմորի պատրաստման համար անհրաժեշտ է ալյուրը ջեռոցում 7-9 րոպե բովել (175-180°С)

Կարագին ավելացնել շականակագույն և սպիտակ շաքարավազ, վանիլին, մի պտղունց աղ և լավ հարել

Բոված ալյուրը թողնել սառչի, ապա ավելացնել հալած կարագին, լավ խառնել (եթե շատ չոր ստացվի` ավելացրեք 1-2 ճ/գ կաթ կամ սերուցք) և 2-3  րոպե հարել

Ավելացնել մանր շոկոլադ և ստացված զանգվածը լցնել արդեն պատրաստ բիսկվիթի վրա ու լավ հավասարեցնել

170 գ շոկոլադին ավելացնել 2 ճ/գ կարագ, հալեցնել գոլորշու վրա և ավելացնել թխվածքին

20 րոպե թողնել սառնարանում, ապա մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում