Բաղադրիչներ
2 լավաշ
1 տուփ սարդինա յուղով
2 խաշած կարտոֆիլ
2 խաշած գազար
3 խաշած ձու
կանաչ սոխ, սամիթ
մայոնեզ
աղ
Պատրաստման եղանակը
Լավաշը քառակուսաձև կտրել, մայոնեզ քսել: Լավաշի մի մասին ավելացնել սարդինան, մյուսին` քերած կարտոֆիլ (նախապես համեմել աղով, սև պղպեղով), մայոնեզ

Կարտոֆիլին ավելացնել մանրացրած սամիթ, իսկ սարդինային կանաչ սոխ: Ռուլետի պես փաթաթել

2-րդ լավաշի վրա մայոնեզ քսել, մի մասին ավելացնել քերած գազար, մյուսին ձվի սպիտակուց

Մայոնեզ քսել, 1-ին պատրաստած ռուլետը դնել և դարձյալ փաթաթել: Փաթաթել սննդային փոլիէթիլենով և 1 ժամ թողնել սառնարանում

Հանել սառնարանից, մայոնեզ քսել, զարդարել ձվի դեղնուցով և մատուցել )))

Բարի ախորժակ