Հոդվածներ

Շատ համեղ բանանով շոկոլադե տորթ: Բոլորին դուր կգա այս հրաշալի տորթը

Խմոր

ձու — 3 հատ,

շաքարավազ — 1 բաժակ,

ալյուր — 200 գ,

կաթ — 100 մլ,

կարագ — 90 գ,

վանիլին 1 պտղունց,

աղ — 1 պտղունց,

լուծվող սուրճ — 1 թեյի գդալ,

կակաո — 1,5-2 ճաշի գդալ,

հանգցրած սոդա — 3/4 թեյի գդալ,

Կրեմ

թթվասեր-500-600 գ,

շաքարավազ- 3-5 ճաշի գդալ,

Ջնարակ

թթվասեր — 2 ճաշի գդալ,

շաքարավազ — 3 ճաշի գդալ,

կակաո- 1 թեյի գդալ,

փոքր բանան -2 հատ՝ շերտերին դնելու համար:

Պատրաստման եղանակը

1. Ձուն և շաքարավազը հարել աղի և վանիլինի հետ մոտ 5 րոպե:

Տաք կաթի մեջ լուծել սուրճը, կարագը մի փոքր տաքացնել, և այս ամենը ավելացնել ձվով պատրաստված խառնուրդի մեջ:

Ալյուրը և կակաոն մաղով շաղ տալ խմորի մեջ և խառնել: Լցնել ձևամանի մեջ՝ 20 սմ (նախապես ձևանի հատակին ձեթ քսել): Թխել 30-50 րոպե 180 ջերմաստիճանում: Առաջին 20 րոպեներին ջեռոցը չբացել:

2. Կրեմի համար թթվասերը խառնել շաքարավազի հետ:  Թթվասերը պետք է նախ որոշ ժամանակ սառցախցիկը դնել: Այնուհետև հարել խառնուրդը, անհրաժեշտության դեպքում մոտ 10 րոպե հարել նաև բլենդերով: Կարելի է նաև մի փոքր վանիլին ավելացնել կրեմին:

Ջնարակի համար բոլոր բաղադրիչները խառնել և եփել թույլ կրակին այնքան ժամանակ, մինչև համասեռ կդառնա:

3. Խմորը եփվելուց հետո, թողնել, որ հովանա և հետո բաժանել 2-3 շերտի: Տորթը հավասարեցնելուց ստացված կտորներից առանձին խորանարդիկներ կտրատել: Բանանները բարակ շրջաններով կտրել: Բոլոր շերտերին կրեմ քսել, իսկ միջին շերտերում բանան դնել: Վերին շերտի համար կտրատված խորանարդիկները խառնել կրեմի հետ և դնել վրան: Տորթը պատել ջնարակով:

Այս ամենից հետո տորթը թողնել 2 ժամ կամ ավել, որպեսզի կրեմը ներծծվի:

Բարի ախորժակ: