Բաղադրիչներ
250 գ կաթնաշոր
2 ճ/գ շաքարավազ
1/2 թ/գ աղ
1 թ/գ փխրեցուցիչ
1 հատ ձու
1 ճ/գ թթվասեր
ալյուր
2 հատ նարինջ (կամ մանդարին)
Պատրաստման եղանակը
Կաթնաշորին ավելացնել շաքարավազը, ձուն, թթվասերը և լավ խառնել
Ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը և խմոր հունցել
Գրտնակել խմորը և շրջանաձև բաժանել փոքրիկ կտորների
Յուրաքանչյուր շրջանակի մեջ դնել մեկական նարինջ
Խմորե շրջանակը ծալել և ամրացնել ծայրերը
Ջեռոցի պատնոցի մեջ սննդային թուղթ փռել և դասավորել բլիթները: Գեղեցիկ տեսք ստանալու համար բլիթները պատել ձվի դեղնուցով
Թողնել ջեռոցում (180°C) 30 րոպե
Կարող եք մատուցել նարնջի կեղևի քերուկով
Դե ինչ` վերցրեք մեկ բաժակ տաք թեյ, մեկ նարնջով բլիթ և վայելեք
Բարի ախորժակ