Բաղադրիչներ
1 ճ/գ շաքարավազ
200 մլ տաք ջուր
½ ճ/գ խմորիչ
300 գ ալյուր
1 թ/գ աղ
2 ճ/գ տոմատի մածուկ
պանիր – ցանկալի է լինի Մոցարելլա
ապխտած երշիկ կամ նրբերշիկ
Խմորը նախատոսված է 2 պիցցայի համար
Պատրաստման եղանակը
1 ճ/գ շաքարավզը լցնել 200 մլ տաք ջրի մեջ, ավելացնել խմորիչ, լավ խառնել և թողնել
Ալյուրին ավելացնել, աղ, լավ խառնել, խառնելով քիչ-քիչ ավելացնել խմորիչով ջուրը
Խմոր հունցել և թողնել 10 րոպե, ապա մի քանի անգամ գնդել ու թողնել տաք տեղ 1 ժամ
Խմորը բաժանել 2 հավասար մասերի, գնդել, ծածկել և թողնել ևս 15 րոպե
Բացել ձեռքով: Թավայի մեջ ձեթ քսել, խմորը դնել, կենտրոնական մասը ծակծկել, թողնել 1 րոպե, աապա շրջել հակառակ կողմի վրա, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակի վրա 6 րոպե
Ապա նորից շրջել, կարմրած հատվածի վրա տոմատի մածուկ լցնել, ավելացնել քերած պանիր
ավելացնել երշիկ, ծածկել կափարիչն ու թողնել 8 րոպե
Համտեսե՛ք, քանի դեռ տաք է )))
Բարի ախորժակ