Բաղադրիչներ
2 հավի խաշած կրծքամիս
2 խաշած գազար
2 թարմ վարունգ
150 գ մարինացված եգիպտացորեն
150 գ պանիր
5 խաշած ձու
1 թարմ բազուկի հյութ
մաղադանոս
աղ
մայոնեզ
Պատրաստման եղանակը
Մատուցվող ափսեյի մեջ մայոնեզ քսել, ավելացնել աղով համեմված քերած գազար, մայոնեզ քսել

Ավելացնել մանր կտրատած հավի կրծքամիս և մայոնեզ քսել: Ավելացնել մանր կտրատած վարունգ, եգիպտացորեն, մայոնեզ

Ավելացնել քերած պանիր և ամբողջությամբ պատել մայոնեզով

Խաշած ձվերի դեղնուցն ու սպիտակուցներն առանձնացնել, դեղնուցն անցկացնել մանր քերիչով և ավելացնել աղցանին

Սպիտակուցներն անցկացնել քերիչով, բաժանել 2 մասի: Մի մասին ավելացնել բազուկի հյութ

Աղցանի վրա 1 ցողուն մաղադանոս դնել և և զարդարել ձվով

30 րոպե թողնել սառնարանում և մատուցել )))

Բարի ախորժակ