Բաղադրություն
խոզապուխտ
պանիր
2 հատ խաշած ձու
մայոնեզ
թարմ սունկ
լոլիկ
սոխ
Պատրաստման եղանակը
Աղցանը պատրաստվում է ըստ շերտերի:
Առաջյին շերտի համար ափսեի վրա մայոնեզ քսել և լցնել խորանարդաձև կտրատած խոզապուխտը
Երկրորդ շերտը լցնել քերած պանիրը և մայոնեզ քսել
Երրորդ շերտը լցնել քերիչով անցկացրած ձուն և մայոնեզ քսել
Չորրորդ շերտի համար սունկը կտրատել, տապակել սոխի հետ, լցնել և մայոնեզ քսել
Հինգերորդ շերտը դարձյալ խաշած ձու լցնել
Վեցերորդ շերտի համար կիսալուսնաձև կտրատել լոլիկը և շարել աղցանի վրա
Աղցանը պատրաստ է ))
Բարի ախորժակ