Բաղադրիչներ
Խմորի համար`
2 ձու
180 գ ալյուր
380 գ խտացրած կաթ
50 գ կարագ
12 գ փխրեցուցիչ
մի պտղունց աղ
Կրեմի համար`
340 գ կաթնաշոռային կամ սերուցքային պանիր
300 գ 30% սերուցք
70 գ շաքարի փոշի
50 գ սպիտակ շոկոլադ` զարդարելու համար
Պատրաստման եղանակը
Ձվին ավելացնել մի պտղունց աղ, խառնել, ապա ավելացնել խտացրած կաթ և լավ խառնել
Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, մաս-մաս լցնել ընդհանուր զանգվածին և խառնել
Կարագը հալեցնել և ավելացնել խմորին
Խմորը բաժանել 2 մասի: Ջեռոցի թավայի մեջ կամ սիլիկոնե թաղանթ փռել, կամ յուղաթուղթ, կարագ քսել, հերթականությամբ լցնել խմորը և հավասարապես տարածել: Դնել 180°С տաքացրած ջեռոցում 7 րոպե
Խմորի կողային մասերը կտրել, իսկ խմորը բաժանել 4 հավասար մասերի և թողնել սառչեն
Կաթնաշոռային պանրին ավելացնել շաքարի փոշի, 1-2 րոպե հարել, որպեսզի բաղադրիչները ձուլվեն իրար
Ավելացնել սերուցք, հարել այնքան, մինչև սերուցքը թանձրանա
Խմորի բոլոր շերտերին կրեմ քսել և տորթ հավաքել
Տորթն ամբողջությամբ պատել կրեմով, զարդարել քերած սպիտակ շոկոլադով և պնդուկով` ցանկության դոպքում: 2-3 ժամ թողնել սառնարանում
Վայելելու ժամանակն է )))
Բարի ախորժակ