Բաղադրությունը
- 3 հատ մեծ լոլիկ,
- 1 հատ սոխ,
- 150 գ պինդ պանիր կամ ֆետա պանիր,
- 1 տուփ առանց կորիզի սև զեյթուն,
- ռեհան,
- մաղադանոս,
- 1 ճաշի գդալ լիմոնի հյութ,
- 3-5 ճաշի գդալ ձեթ,
- աղ:
Պատրաստման եղանակը
Լիլիկը և սոխը կտրատել:
Սոխը ցանկալի է կարմիր լինի, քանի որ այն ավելի քաղցր է:
Պանիրը կտրատել խորանարդներով:
Մաղադանոսը մեծ կտրատել:
Ռեհանը ձեռքով մասերի բաժանել:
Այս բաղադրիչները միավորել, ավելացնել զեյթուն, աղ, լիմոնի հյութ և ձեթ ու լավ խառնել:
Բարի ախորժակ