Բաղադրությունը
- 4 հատ ձու,
- 170 գ շաքարավազ,
- 1 տուփ (8գ) վանիլին,
- 1 պտղունց աղ,
- 220 գ կարագ,
- 150 գ նարնջի հյութ,
- 10 գ փխրեցուցիչ,
- 250 գ ալյուր,
- 200-230 գ ջեմ:
Պատրաստման եղանակը
Ջեռոցը նախապես տաքացնել (220 աստիճան):
Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ:
Ձուն, շաքարավազը, վանիլինը և 1 պտղունց աղը հարել, մինչև փրփրուն զանգված կստացվի:
Այնուհետև ավելացնել հալեցրած կարագը (սենյակային ջերմաստիճանի), նարնջի հյութը և մի փոքր հարել:
Մաս-մաս ավելացնել ալյուրը՝ զուգահեռաբար հարելով: Ստացվում է շատ թույլ խմոր:
Ջեռոցի ձևամանի հատակին յուղաթուղթ փռել, և լցնել խմորը:
Թխել 15 րոպե:
Պատրաստի խմորը թողնել, որ հովանա, իսկ հետո կտրել 2 հավասար մասի: Ցանկալի է նախապես ծայրերը հավասարեցնել:
Շերտերից մեկի վրա ջեմ քսել, և 2-րդ շերտը հակառակ կողմով դնել 1-ին շերտի վրա:
2-րդ շերտի մակերեսին շատ բարակ շերտով ջեմ քսել, և ծայրերից հավասարեցված մասերը փշրել վրան:
Բարի ախորժակ