Բաղադրիչներ
Խմորի համար`
200 մլ կաթ
7 գ խմորիչ
5 գ շաքարավազ
420 գ ալյուր
10 գ աղ
1 ձու
Միջուկի համար`
100 գ պանիր
70 գ կաթնաշոռ
կանաչ սոխ
30 գ հալած կարագ
Պատրաստման եղանակը
Ալյուրին ավելացնել 10 գ աղ
Առաանձին տարայի մեջ կաթ լցնել ավելացնել խմորիչ, շաքարավազ, խառնել և թողնել 10 րոպե
10 րոպե անց ավելացնել ալյուրին, ավելացնել 1 ձու, լավ խառնել, խմոր հունցել, ծածկել և թողնել 40 րոպե
Խմորը գրտնակել, լցնել քերած պանիր, մանրացրած կանաչ սոխ, կաթնաշոռ և ռուլետի պես փաթաթել
Հրակայուն տարայի մեջ կարագ քսել, ռուլետը բաժանել մասերի և շարել տարայի մեջ
Ծածկել և թողնել 20 րոպե, ապա ձվի դեղնուց քսել յուրաքանչյուրի վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ