Շաուրմա. արագ, ախորժելի և շատ համեղ

Տնական շաուրմա
Կարող եք ավելացնել կարտոֆիլի ֆրի, կորեական գազար կամ Ձեր նախընտրած այլ բաղադրիչներ:

Բաղադրիչներ

  • կաղամբ
  • վարունգ (թարմ կամ մարինացված)
  • լոլիկ
  • սոխ
  • հավի փափկամիս
  • լավաշ
  • աղ
  • կարմիր պղպեղ
  • աղացած սև պղպեղ
  • համեմունք նախատեսված հավի մսի համար
  • բուսական յուղ

Սոուս

  • 3 ճաշի գդալ թթվասեր
  • 3 ճաշի գդալ մայոնեզ
  • 1–2 ատամիկ սոխ
  • աղ
  • խմելի–սունելի
  • կարմիր պղպեղ
  • կարրի (ըստ ցանկության)
  • սամիթ

Պատրաստման եղանակը

1 Սոուսի համար թթվասերը և մայոնեզը խառնել, վրան սխտոր ճզմել, ավելացնել մանր կտրատված սամիթ, 1 պտղունց աղ, պղպեղ, կարրի և լավ խառնել:
2 Հավի փափկամիսը մի փոքր «ծեծել», համեմել և տապակել:
3 Հավի փափկամիսը և կաղամբը երկարավուն կտրատել, կաղամբը համեմել աղով: Կտրատել նաև լոլիկը և վարունգը:
4 Լավաշի մի մասի վրա սոուս քսել, վրան հերթականությամբ լցնել կաղամբը, միսը, լոլիկը և վարունգը:
5 Վրան սոուս լցնել և փաթաթել: (կարելի է լավաշի ծայրը կտրել, որպեսզի հաստ չստացվի)
6 Տապակել չոր թավայի մեջ, ամեն կողմից մի քանի րոպե:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում