Բաղադրիչներ
5 ձու
50 մլ ձեթ
50 մլ կաթ
60 գ ալյուր
0,5 թ/գ կիտրոնի հյութ
110 գ շաքարի փոշի
250 մլ 33 % սերուցք
2 ճ/գ ելակի ջեմ
Ելակ` զարդարելու համար
Կաղապարի չափը- 28*18 սմ
Պատրաստման եղանակը
Ձեթին ավելացնել կաթ, լավ խառնել, ավելացնել ալյուր լավ խառնել
Ավելացնել 5 ձվի դեղնուց, լավ խառնել և թողնել մի կողմ
5 ձվի սպիտակուցին ավելացնել 0,5 թ/գ կիտրոնի հյութ, լավ հարել` ընթացքում ավելացնելով 50 գ շաքարի փոշի
Ստացված զանգվածը մաս-մաս ավելացնել դեղնուցով զանգվածին և լավ խառնել
Լցնել կաղապարի մեջ և դնել 170°С տաքացրած ջեռոցում 25 րոպե
Ստացված խմորը հավասարեցնել, վերևի բարակ շերտը հեռացնել
Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է սերուցքը լավ հարել, ավելացնել 60 գ շաքարի փոշի և շարունակել հարել
Կրեմի մի մասը լցնել խմորի վրա, հավասարապես տարածել, ավելացնել ելակի ջեմ
Ավելացնել կրեմի մնացած մասը, ապա զարդարել թարմ ելակներով (բաժանել 2 մասի և շարել)
Եզրերը ձևավորել, 2-3 ժամ թողնել սառնարանում
Կարող եք վայելել )))
Բարի ախորժակ