Բաղադրիչներ
300 գ հավի կրծքամիս
աղ, սև և կարմիր պղպեղներ
1 թ/գ եգիպտացորենի օսլա
1 գլուխ սոխ
1/2 դեղին պղպեղ
1/2 կարմիր պղպեղ
5 օղակ արքայախնձոր
1 ճ/գ շաքարավազ
2 ճ/գ սոյայի սոուս
1 ճ/գ բրնձի քացախ
1 ատամիկ սխտոր
1 թ/գ տոմատի մածուկ
կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, եգիպտացորենի օսլա, լավ խառնել, տապակել և վերցնել կրակից
Սոխը, պղպեղները խորանարդաձև կտրատել, տապակել 3 րոպե, ավելացնել խորանարդաձև կտրատած արքայախնձոր և թողնել ևս 2 րոպե
Սոյայի սոուսին ավելացնել շաքարավազ, քացախ, ճզմած սխտոր, տոմատի մածուկ և լավ խառնել։ Ստացված սոուսը և տապակած միսը ավելացնել բանջարեղենին
Զարդարել կանաչ սոխով և մատուցել )))
Բարի ախորժակ