Նրբաճաշակ, նրբահամ և շատ արագ պատրաստվող աղցան` չինական կաղամբով

Բաղադրիչներ

1 չինական կաղամբ

1 տուփ մարինացված սունկ

250 գ հավի խաշած կրծքամիս

120 գ պանիր

աղ, սև պղպեղ

մայոնեզ

Պատրաստման եղանակը

Կաղամբի միայն կանաչ հատվածներն առանձնացնել, կտրատել, մի մասը լցնել մատուցվող ափսեի մեջ

Ավելացնել մարինացված սնկի մի մասը և մայոնեզ քսել

Ավելացնել խորանարդաձև կտրատած հավի կրծքամիս, աղ, սև պղպեղ և մայոնեզ քսել

Ավելացնել կաղամբի 2-րդ մասը, մայոնեզ քսել, ավելացնել սնկի 2-րդ մասը, քերած պանիր

Կաարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում