Սերուցքային սոուսով սաղմոն
Բաղադրիչները
400 գ սաղմոն
ձիրայուղ
15 գ կարագ
1/2 հատ սոխ
200 գ սերուցք
30 գ պարմեզան պանիր
40 գ սպանախ
կիտրոն
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սաղմոնի կտրոները համեմել աղով:

Տապակել ձիթայուղի մեջ մինչև մի փոքր կարմրի:

Սոխը մանր կտրատել:

Սաղմոնները կրակից հանել, ձիթայուղին ավելացնել կարագը և սոխը:
Տապակելու ընթացքում ացելացնել աղը և սև պղպեղը:

Ավելացնել սերուցքը:
Սպանախը մանր կտրատել, և ավելացնել սերուցքին:

Ավելացնել քերած պարմեզան պանիրը:
Լավ խառնելուց հետո, տապակված սաղմոնները եփել սոուսի մեջ:

Ավելացնել կտրատված կիտրոնները:


Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: