Բաղադրիչներ
4 ձվի դեղնուց + 3 ճ/գ շաքարավազ
4 ձվի սպիտակուց + 2 ճ/գ շաքարավազ
1 ճ/գ կիտրոնի հյութ
աղ
1 թ/գ վանիլի էքստրաքտ
4 ճ/գ ալյուր
Կրեմի համար՝
500 մլ կաթ
1 թ/գ վանիլային էքստրակտ
0,5 կիտրոնի կեղև
4 ձվի դեղնուց + 80 գ շաքարավազ, 2 ճ/գ եգիպտացորենի օսլա
Կաղապարի չափը՝ 30*40 սմ
Պատրաստման եղանակը
Ձվի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնել, դեղնուցներին ավելացնել շաքարավազ, վանիլի էքստրաքտ և լավ հարել
Ավելացնել ալյուր, խառնել
Սպիտակուցներին ավելացնել մի պտղունց աղ, շաքարավազ, լավ հարել
Մաս-մաս ավելացնել դեղնուցներին, լավ խառնել, լցնել կաղապարի մեջ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 12 րոպե
Ռուլետի պես փաթաթել սրբիչի մեջ և 10 րոպե թողնել սառնարանում
Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է կաթին ավելացնել վանիլային էքստրաքտ, կիտրոնի կեղև, 6 րոպե թողնել միջին ջերմության կրակի վրա
Առանձին տարայի մեջ 4 ձվին ավելացնել 80 գ շաքարավազ, 2 ճ/գ եգիպտացորենի օսլա, լավ խառնել, ավելացնել արդեն տաք կաթը, խառնել և դնել կրակին
Թողնել մինչև թանձրանա։ Լցնել ապակե տարայի մեջ, 10 րոպե թողնել սառնարանում
Բացել բիսկվիթը, լցնել կրեմը, փաթաթել, շաքարի փոշի ցանել և մատուցել )))
Բարի ախորժակ