Բաղադրիչներ
4 խաշած ձու
3 ճ/գ ձեթ
2 թ/գ հատիկավոր մանանեխ
աղ
2 ճ/գ թթվասեր
300 գ կաղամբ
1 վարունգ
կանաչ սոխ, սամիթ
Պատրաստման եղանակը
Ձվերի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնել, դեղնուցը ճզմել, ավելացնել ձեթ, հատիկավոր մանանեխ, աղ, թթվասեր և լավ խառնել

Կաղամբը բարակ կտրատել

Ավելացնել միջին երկարոըթյամբ կտրատած վարունգ, ձվի սպիտակուց, կանաչ սոխ, սամիթ, պատրաստած սոուսն ու լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ