Բաղադրիչներ
150 գ կաղամբ
4 ճ/գ մարինացված եգիպտացորեն
1 հատ վարունգ
25-300 գ խոզապուխտ
1 հավի կրծքամիս
3 ձու
2-3 ճ/գ մայոնեզ
աղ
Պատրաստման եղանակը
Վարունգը և խոզապուխտը երկարությամբ կտրատել, ավելացնել բարակ կտրատած կաղմաբը
Առանձին տարայի մեջ 3 ձու կոտրել, մի պտղունց աղ ավելացնել, լավ խառնել և մաս-մաս, նրբաբլիթների պես տապակել
Ստացված նրբաբլիթները ռուլետի պես փաթաթել և կտրատել
Ավելացնել աղցանին: Ավելացնել կտրատած հավի միս, եգիպտացորեն, աղ, մայոնեզ և լավ խառնել
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ