Բաղադրությունը
Խմոր
- 300 գ ալյուր,
- 350 մլ կաթ,
- 250 մլ ջուր,
- 3 հատ ձու,
- 1 ճաշի գդալ շաքարավազ,
- 1 պտղունց աղ,
- 50 մլ ձեթ:
Միջուկ
- 600 գ հավի կրծքամիս,
- 600 գ շամպինիոն,
- 1 հատ սոխ,
- 300 գ թթվասեր,
- աղ,
- պղպեղ:
Լրացուցիչ
- մաղադանոս:
Պատրաստման եղանակը
Ձուն, շաքարավազը և աղը խառնել (պատառաքաղով կամ ձեռքի հարիչով հարել):
Ավելացնել տաք կաթի կեսը և խառնել:
Ալյուրը մաղել, մաս-մաս լցնել ձվով զանգվածի մեջ և խառնել:
Այնուհետև ավելացնել կաթի 2-րդ կեսը, ջուրը, ձեթը և խառնել:
Ստացվում է ջրիկ խմոր: Խմորը 10-15 րոպե թողնել:
Թավայի հատակին ձեթ քսել, շերեփի օգնությամբ խմորից լցնել թավայի մեջ, և նրբաբլիթ պատրաստել: Սովորական նրբաբլիթից մի փոքր հաստ է հարկավոր պատրաստել: Ստացվում է մոտ 15 հատ նրբաբլիթ:
Միջուկի համար հավի կրծքամիսը խաշել, սունկը և սոխը տապակել: Այս ամենը բլենդերով հարել, ավելացնել թթվասեր, աղ, պղպեղ և խառնել:
Նրբաբլիթը դնել համապատասխան ամանի վրա, վրան միջուկ քսել, դնել մյուս նրբաբլիթը, կրկին միջուկ քսել և այդպես շարունակ: Կարելի է շերտերին ևս թթվասեր քսել:
Տորթի կողքերին թթվասեր քսել, վրան թթվասերով նախշեր անել և մաղադանոսով ձևավորել:
Տորթը 2-3 ժամ թողնել սառնարանում:
Բարի ախորժակ