Բաղադրությունը
- Խմոր
4 հատ ձու,
120 գ շաքարավազ,
1 պտղունց աղ,
65 գ ալյուր,
1 թեյի գդալ փխրեցուցիչ,
30 գ կակաո,
1/2 թեյի գդալ լուծվող սուրճ,
30 գ ձեթ:
- Օշարակ
100 մլ ջուր,
70 գ շաքարավազ
- Շոկոլադե կրեմ
150 գ մուգ շոկոլադ,
120 մլ սերուցք շոկոլադի մեջ ավելացնելու համար,
240 մլ սերուցք հարելու համար,
3 ճաշի գդալ շաքարի փոշի:
- Ջնարակ
30 գ շոկոլադ,
2 ճաշ գդալ սերուցք:
Պատրաստման եղանակը
Ձուն հարել շաքարավազի հետ այնպես, որ սպիտակ փրփրուն զանգված ստացվի, հետո ավելացնել ձեթը, սուրճը և հարել:
Բիսկվիթի համար ալյուրը, աղը, կակաոն և փխրեցուցիչը խառնել, մաս-մաս ավելացնել ձվով պատրաստված զանգվածին:
Ձևամանի մեջ (30*40սմ) յուղաթուղթ փռել, խմորը լցնել և թխել 10-12 րոպե 180 ջերմաստիճանում:
Նոր յուղաթուղթ վերցնել, վրան կակաո շաղ տալ, վրան դնել տաք բիսկվիթը, հանել նախորդ յուղաթուղթը վրայից և փաթաթել ռուլետի պես: Այդպես թողնել, որ հովանա:
Օշարակը պատրաստելու համար շաքարավազը լցնել ջրի մեջ և եռացնել 10 րոպե, իսկ հետո թողնել, որ սառչի:
Կրեմը պատրաստելու համար շոկոլադը մանրեցնել, վրան տաք սերուցք լցնել և խառնել, մինչև միասեռ զանգված ստանալը:
Սերուցքի մյուս մասը (սառը վիճակում) առանձին հարել շաքարի փոշու հետ և շոկոլադով զանգվածը ավելացնել մեջն ու հարել:
Ռուլետը բացել, վրան օշարակ և կրեմ քսել, կրկին փաթաթել և դնել սառնարանում, որպեսզի կրեմը ներծծվի:
Վերջում անհավասար մասերը կտրել և ձևավորել ըստ ցանկության:
Բարի ախորժակ