Շոկալադային աղանդեր
Ընդամենը երկու բաղադրիչ, մի քանի րոպե և համեղ աղանդերը պատրաստ է:
Բաղադրիչներ
- 200 գր շոկոլադ (դառը)
- 400 մլ սերուցք (33-35%)
Պատրաստման եղանակը
1 100 մլ սերուցքը տաքացնել, ավելացնել շոկոլադին և խառնել, մինչև շոկոլադի հալվելը:
2 300 մլ սերուցքը հարել, աստիճանաբար ավելացնել շոկոլադային զանգվածը և լավ հարել:
3 Ստացված զանգվածը խոհարարական պարկի օգնությամբ լցնել տարաների մեջ և դնել սառնարանում 30–50 րոպե:
4 Մատուցելիս ձևավորման համար շոկոլադի քերուկ լցնել և մի քանի կտոր շոկոլադ դնել:
Բարի ախորժակ