Բաղադրատոմսեր Սառը ուտեստներ

Նոր տարբերակ խաչապուրիներ պատրաստելու համար

Խաչապուրի

Բաղադրիչներ

  • 200 մլ մածուն
  • 1/3 թեյի գդալ սոդա
  • 0.5 թեյի գդալ աղ
  • 0.5 թեյի գդալ շաքարավազ
  • 20 մլ բուսական յուղ
  • 1 հատ ձու
  • 400–430 գր ալյուր

Պատրաստման եղանակը

  • Սոդան խառնել մածնին, ավելացնել շաքարավազը, աղը, ձուն և հարել:
  • Խառնուրդին ավելացնել ալյուր, բուսական յուղ, և հունցել խմորը:
  • Բաժանել չորս մասի, գնդել, փակել սննդային տոպրակով, թողնել 10–15 րոպե:
  • Պանիրը անցկացնել քերիչով, ավելացնել մեկ հատ ձու, համեմել աղով և պղպեղով: Խառնել և բաժանել չորս մասի:
  • Խմորը մի փոքր հարթեցնել, մեջտեղում դնել պանիրը, և ծայրերը, իրար միավորելով, փակել:
  • Յուրաքանչյուրը պտտել և ձեռքերով հարթեցնել:
  • Տապակել չոր թավայի մեջ՝ փակ կափարիչով, ցածր կրակի վրա:
  • Հանել և վրան քսել հալեցրած կարագ:
Բարի ախորժակ