Բաղադրությունը
- 400 գ կարմիր լոբի,
- 300 գ պահածոյացված շամպինիոն,
- 300 գ հավի կրծքամիս,
- 50 գ ընկույզ,
- 1 հատ սոխ,
- 2 ճաշի գդալ մայոնեզ,
- 1 թեյի գդալ կարրի համեմունք,
- 1 փունջ սամիթ,
- աղ:
Սոխը մարինացնելու համար
- 0.5 բաժակ տաք ջուր,
- 2 ճաշի գդալ 9% քացախ,
- 1 թեյի գդալ շաքարավազ,
- 0.5 թեյի գդալ աղ:
Պատրաստման եղանակը
Լոբին նախապես խաշել:
Հավի կրծքամիսը լվանալ, վրան աղ և կարրի համեմունք քսել և ձեթի մեջ տապակել 2 կողմից այնքան, մինչև ոսկեգույն ծածկույթ կունենա (մոտ 2-3 րոպե):
Երբ միսը 2 կողմից ոսկեգույն կլինի թավայի մեջ 0.5 բաժակ ջուր ավելացնել և 15-20 րոպե շոգեխաշել: Հովանալուց հետո հավի կրծքամիսը խորանարդներով կտրատել:
Սոխը մարինացնելու համար սոխը, շաքարավազը, աղը, քացախը և տաք ջուրը խառնել այնքան, մինչև շքարավազը և աղը կլուծվեն: Դրանից եհտո 15 րոպե թողնել, որ սոխը մարինացվի:
Այնուհետև ընկույզը չոր թավայի մեջ մի փոքր տապակել, հեռացնել կեղևը արքան հնարավոր է և մանր կտրատել:
Սունկը և սամիթը կտրատել:
Միավորել բոլոր բաղադրիչները՝ լոբին, ընկույզը, սունկը, հավի կրծքամիսը, սոխը և սամիթը, համեմել մայոնեզով և խառնել:
Բարի ախորժակ