Բաղադրիչներ
2 հավի կրծքամիս
0,5 կիտրոնի հյութ
1 թ/գ լիմոնի քերած կեղև
1 ճ/գ մեղր
2 ձու
2 ճ/գ ձեթ
3 ճ/գ ալյուր
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Հավի յուրաքանչյուր կրծքամիսը կտրել նախ երկարությամբ (բաժանել 2 մասի), ապա երկար ձողերի պես
Լցնել խոհանոցային պոլիէթիլենի մեջ, ավելացնել կիտրոնի քերած կեղև, հյութ, մեղր, աղ, սև պղպեղ, ձու, ձեթ, ալյուր, ծածկել, լավ թափահարել և թողնել 30-40 րոպե
2 կողմից տապակել (կարելի է նաև դնել 180°С տաքացրած ջեռոցում 15-20 րոպե)
Կարող եք մատուցել թթվասերային սոուսով )))
Բարի ախորժակ