Նախուտեստի ա՛յս բաղադրատոմսը լավագույններից է: Ձեր հյուրերն ու ընտանիքի անդամները մեծագույն հաճույքով կմբոշխնեն այն:

Բաղադրիչներ

250 գ շերտավոր բարակ խմոր (կարելի է փոխարինել լավաշով)

300 գ աղացած միս

150 գ պանիր

1 գլուխ սոխ

50 գ տոմատի մածուկ կամ

սև և կարմիր պղպեղներ

քիմիոն

աղ

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, 5 րոպե տապակել ձեթի մեջ` ավելացնելով մի պտղունց աղ

Ավելացնել աղացած միսը, թողնել միջին ջերմության վրա 12 րոպե, ապա ավելացնել տոմատի մածուկը` ջրով բացած։ Համեմել սև և կարմիր պղպեղներով, քիմիոնով, մի քիչ աղ ավելացնել, լավ խառնել, թողնել 2 րոպե և վերցնել կրակից

Բացել խմորը կամ լավաշը (բաժանել 3 մասի), յուրաքանյուրի մեջ 2-3 ճ/գ խճողակ լցնել, քերած պանիր ավելացնել և փաթաթել նրբաբլիթների պես

Թավայի հատակին կարագ քսել և թույլ կրակի վրա բոլոր բլիթները 2 կողմից տապակել 3-4 -ական րոպե (շրջելուց` յուրաքանչյուրի վրա կարագ կամ ձեթ քսել)

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում