Նախուտեստը պետք է լինի հենց այսպիսին` գեղեցիկ, համեղ և ախորժելի: Դդմիկով ռուլետներ

Բաղադրիչներ

2 դդմիկ

4-5 ճ/գ ալյուր

2 ձու

150 գ գազար

150 գ պանիր

100 գ մայոնեզ

2-3 ատամիկ

սամիթ, մաղադանոս

աղ

սև պղպեղ

ձեթ

Պատրաստման եղանակը

Դդմիկը երկարությամբ կտրատել, համեմել աղով և 10 րոպե թողնել մի կողմ

Առանձին տարայի մեջ 2 ձու կոտրել, ավելացնել աղ, սև պղպեղ և լավ խառնել

Դդմիկներից յուրաքանչյուրը թաթախել նախ ալյուրի, ապա ձվի մեջ և 2 կողմից տապակել

Գազարն ու պանիրն անցկացնել քերիչով, խառնել իրար, ավելացնել մանրացրած մաղադանոս, սամիթ, ճզմած սխտոր, մայոնեզ և լավ խառնել

Յուրաքանչյուր դդմիկի մեջ 1-ական ճ/գ խճողակ լցնել և ռուլետի պես փաթաթել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում