Բաղադրությունը
- 4 հատ ձու,
- 2 ճաշի գդալ կաթ,
- 1/2 թեյի գդալ աղ,
- 50 գ պանիր,
- 2 ճաշի գդալ ձեթ,
- 10 գ կարագ:
Պատրաստման եղանակը
Ձվի սպիտակուցը և դեղնուցը տարանջատել, և յուրաքանչյուրը լցնել առանձին ամանի մեջ:
Յուրաքանչյուրի վրա մեկական ճաշի գդալ կաթ և 1/4 թեյի գդալ աղ ավելացնել ու հարել:
Պանիրը քերիչով անցկացնել:
Թավայի մեջ ձեթ լցնել, մի փոքր կարագ դնել ու տաքացնել:
Սկզբում լցնել հարված դեղնուցը, թողնել, որ մի փոքր պնդանա, իսկ հետո լցնել սպիտակուցը:
Կափարիչը փակել և եփել թույլ կրակին մոտ 5 րոպե:
Հենց գրեթե պատրաստ լինի, ուտեստի մեջտեղի մասում պանիր լցնել և թողնել, որ այն հալչի:
Մատուցելիս 2 կողմից վրա բերել, որ պանիրը ծածկվի:
Բարի ախորժակ