Նախաճաշի հետաքրքիր տարբերակ
Բաղադրիչներ
- 6 հատ ձու
- 100-150 գ երշիկ
- 1/4 հատ բուլղարական կարմիր պղպեղ
- 2 բաժակ կաթ
- 1.5-2 բաժակ ալյուր
- 1/4 թեյի գդալ սոդա
- 0.5 թեյի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
- պանիր
- կանաչ սոխ
- սամիթ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Կանաչին, բուլղարական պղպեղը և երշիկը կտրատել, ավելացնել ձուն, աղը և խառնել:
2 Առանձին ամանի մեջ լցնել կաթը, ալյուրը, սոդան, աղը և խառնել:
3 Կաթով զանգվածը լցնել ձվով զանգվածի մեջ, համեմել սև և կարմիր պղպեղով ու խառնել:
4 Թավային ձեթ քսել: Պատրաստված զանգվածից շերեփի օգնությամբ ոչ հաստ շերտով լցնել թավայի մեջ:
5 Նրբաբլիթի պես լոշիկը 2 կողմից տապակել, 2-րդ կողմի վրա պտտելիս այդ կողմի վրա քերված պանիր շաղ տալ, և վերջում լոշիկի մի կեսով ծածկել մյուս կեսը:
6 Այսպես ողջ զանգվածից լոշիկներ պատրաստել: