Յուրօրինակ, տարբերվող և շա՜տ համեղ ուտեստ, որն ուղղակի կզարդարի ձեր ընթրիքի սեղանը։ Ծաղկակաղմբը և հավի միսը՝ ջեռոցում

Բաղադրիչներ

1 ծաղկակաղմաբ

150 գ մայոնեզ

1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ

1/4 թ/գ սև պղպեղ

4 ատամիկ սխտոր

2 թ/գ հատիկավոր մանանեխ

1 հավի կրծքամիս

350 գ լոլիկ

200 գ պանիր

1/3 թ/գ աղ

սամիթ

Պատրաստման եղանակը

Ծաղկակաղմբից 4 կամ 6 հարթ կտոր առանձնացնել

Մայոնեզին ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, մանանեխ, լավ խառնել և մի մասը քսել ծաղկակաղամբի կտորներին

Ավելացնել միջին մեծությամբ կտրատած հավի կրծքամիս

Ավելացնել մայոնեզի մնացած մասը, շրջանաձև կտրատած լոլիկ

Ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Զարդարեք մանրացրած սամիթով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում