Յուրօրինակ, շատ գեղեցիկ և համեղ կարտոֆիլե բնիկներ` լցոնված սպանախով

Բաղադրիչներ

4 խոշոր կարտոֆիլ

4 ճ/գ ձիթայուղ

1 թ/գ աղ

1 թ/գ պապրիկա

8 ձու

2 ճ/գ տոմատի մածուկ

2 բաժակ (400 մլ) ջուր

Սպանախի պատրաստման համար

4 ճ/գ ձեթ

1 գլուխ սոխ

200 գ սպանախ

½ թ/գ աղ

½ թ/գ սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլները կիսել, միջուկը հանել (փոսիկ անել), դնել հրակայուն տարայի մեջ (նախապես ձեթ քսել տարայի մեջ )։ Ձիթայուղի մեջ լցնել աղ, պապրիկա, լավ խառնել, կարտոֆիլների ներսը պատել ստացված խառնուրդով և տեղավորել 200°C տաքացրած ջեռոցում 30 րոպե

Սոխը, սպանախը կտրտել, տապակել ձեթի մեջ, համեմել աղով, սև պղպեղով

Կարտոֆիլները լցոնել սպանախով, յուրաքանչյուրի վրա մեկական ձու դնել, աղ անել

Տոմատի մածուկը ջրով բացել, աղ, սև պղպեղ անել և լցնել տարայի մեջ (կարտոֆիլների արանքներով)։ Տեղավորել 200°C տաքացրած ջեռոցում 25 րոպե

Կարող եք մատուցել որևէ թեթև աղցանով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում