Յուրօրինակ համով և շատ հեշտ պատրաստվող սնկով խորտիկ` կորեական ձևով

Բաղադրիչներ

1 կգ շամպինյոն

2 հատ գազար

2 հատ սոխ

2-3 ատակիմ սխտոր

4-5 ճ/գ 9%  քացախ

2 ճ/գ շաքարավազ

1 թ/գ աղ

100 գ ձեթ

1/3 թ/գ սև պղպեղ

0,5 թ/գ համեմ

Պատրաստման եղանակը

Սոխը կտրտել, գազարն անցկացնել քերիչով

Սունկը լցնել տաք ջրով լի կաթսայի մեջ, թողնել մինչև եռա (2-3 րոպե պետք է եռա)                   

Հանել, լցնել քամիչի մեջ, որպեսզի ավելորդ ջուրը դուրս գա և թողնել հովանա։ Կտրատել (4 մասի բաժանել), լցնել կաթսայի մեջ, ավելացնել սոխը, գազարը։ Մանր կտրտել կամ ճզմել սխտորը, ավելացնել աղ, շաքարավազ, սև պղպեղ, քացախ, ձեթ

Լավ խառնել, ծածկել ափսեով և որևէ ծանր բան դնել վրան և տեղափոխել սառնարան`  8-10 ժամ, ընթացքում 1-2 անգամ խառնել

Մեր կորեական սունկը պատրաստ է

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում