Բաղադրիչներ
500 գ տավարի լյարդ
4 ձու
Աղ
1 ճ/գ ալյուր
2 գազար
3 թթու վարունգ
1 գլուխ սոխ
50 գ ընկույզ
150 գ մայոնեզ
սամիթ
Պատրաստման եղանակը
Լյարդը մանր կտրատել, 10 րոպե տապակել և վերցնել կրակից
Գազարն անցկացնել քերիչով 3-4 րոպե տապակել և ավելացնել մսին
Առանձին թավայի մեջ տապակել կիսալուսնաձև կտրատած սոխը և ավելացնել մյուս բաղադրիչներին
Ավելացնել երկարությամբ կտրատած վարունգը
4 ձվին ավելացնել աղ, լավ խառնել, ավելացնել ալյուր, խառնել և նրբաբլիթների պես տապակել: Ռուլետի պես փաթաթել, կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Ավելացնել մանրացրած ընկույզ, մայոնեզ, սամիթ, աղ, լավ խառնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ