Բաղադրիչներ
650 գ հավի լյադ
2 ճ/գ ալյուր
2 գլուխ սոխ
2 կանաչ խնձոր
աղ
սև պղպեղ
կուրկումա
կարմիր քաղցր պղպեղ
Պատրաստման եղանակը
Միսը լվանալ, թաթախել ալյուրի մեջ, համեմել աղով, սև պղպեղով և 2 կողմից տապակել
Հանել տապակից, նույն բուսայուղի մեջ տապակել երկարությամբ կտրատած խնձորը: Այն պետք է մի փոքր փոխի գույնն ու փափկի
Առանձին տապակել նաև կիսալուսնաձև կտրատած սոխը, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ավելացնել կուրկումա, լավ խառնել, թողնել մինչև սոխը ոսկոգույն երանգ ստանա և վերցնել կրակից
Հրակայուն տարայի մեջ շարել խնձորների մի մասը, ավելացնել մսի մի մասը, ապա սոխի մի մասը: Ավելացնել 2-րդ շերտը` նույն հերթականությմաբ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 13-15 րոպե
Մատուցե՛ք, քանի դեռ տաք է )))
Բարի ախորժակ