Յուրօրինակ բաղադրատոմս, նախատեսված յուրօրինակ ճաշկերույթի համար: Տապակած սմբուկով աղցան

Բաղադրիչներ

1 սմբուկ

1 լոլիկ

1 գազար

1 պղպեղ

1 ատամիկ սխտոր

1 ճ/գ թթվասեր

2 ճ/գ ալյուր

100-120 գ մայոնեզ

2 ձու

համեմ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սմբուկը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել 2 ձու, թթվասեր, լավ խառնել, ապա ավելացնել ալյուր, լավ խառնել և տապակել՝ ինչպես ձվածեղը: Ծածկել կափարիչն ու 2 կողմից տապակել թույլ կրակի վրա (շրջել ափսեյի օգնությամբ)

Թողնել սառչի, ապա միջին երկարությամբ կտրատել

Ավելացնել ճզմած սխտոր, միջին երկարությամբ կտրատած լոլիկ, պղպեղ, քերած գազար, մանրացրած համեմ, մայոնեզ, աղ` ըստ ճաշակի և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում