Յուրօրինակ աղցան, որի պատրաստումը ձեզանից ընդամենը 10 րոպե կխլի: Թունա ձկով աղցան

Բաղադրիչներ

200 գ մարինացված թունա ձուկ

1 գլուխ սոխ

0,5 դեղին պղպեղ

0,5 կանաչ պղպեղ

1 հատ վարունգ

3 հատ խաշած ձու

150 գ կաղամբ

150 գ մարինացված եգիպտացորեն

100 գ թթվասեր

100 գ մայոնեզ

1 թ/գ մանանեխ

1 ատամիկ սխտոր

0,5 կիտրոնի հյութ

1թ/գ մեղր

սամիթ

1 ցողուն կանաչ սոխ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Ձուկը մանրացնել, կաղամբը մեծ կտորներով կտրատել

Պղպեղները, սոխը խորանարդաձև կտրատել

Վարունգի միջուկը հանել, իսկ մնացած մասը խորանարդաձև կտրատել

Ձուն խորանարդաձև կտրատել, ավելացնել եգիպտացորենը

Առանձին ափսեյի մեջ իրար խառնել թթվասերն ու մայոնեզը, ավելացնել մանանեխ, մեղր, ճզմած սխտոր, կիտրոնի հյութ, աղ, սև պղպեղ

Ավելացնել մանրացրած կանաչ սոխն ու սամիթը

Ստացված զանգվածն ավելացնել աղցանի մյուս բաղադրիչներին

Աղցանը պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում