Յուրատեսակ բաղադրատոմս բազմազանություն սիրողների համար։ Խոզի մսով և բանջարեղենով ուտեստ

Բաղադրիչներ

250 գ խազի փափկամիս

1 թ/գ ալյուր

1 գլուխ սոխ

1 պղպեղ

300 գ կաղամբ

4 ձու

3 ճ/գ թթվասեր + 3 ճ/գ ալյուր

0,5 թ/գ փխրեցուցիչ

կանաչ սոխ, սամիթ

1 ձոքր լոլիկ

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Միսը խորանարդաձև կտրատել, ավելացնել ալյուր, լավ խառնել, տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ ստանա

Ավելացնել խորանարդափև կտրատած սոխ, թողնել 2 րոպե, ավելացնել պղպեղ, թողնել ևս 3 րոպե

Ավելացնել կտրատած կաղամբ, ծածկել կափարիչն ու թողնել կրակին՝ մինչև կաղամբը պատրաստ լինի

4 ձվին ավելացնել աղ, սև պղպեղ, թթվասեր, ալյուր, փխրեցուցիչ, լավ խառնել, ավելացնել մանրացրած կանաչ սոխ, սամիթ։ լոլիկի միջուկը հեռացնել, իսկ մնացյալը կտրատել, ավելացնել մյուս բաղադրիչներին

Ստացված զանգվածն ավելացնել ուտեստին, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 15 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում