Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Յուրահատուկ տարբերակ մսով և կարտոֆիլով ուտեստ պատրաստելու համար

Մսով և կարտոֆիլով ուտեստ
Արագ, ախորժելի և դյուրին բաղադրատոմս, որը բոլորին դուր կգա:

Բաղադրիչներ

  • 300 գր ալյուր
  • 170 մլ ջուր
  • 2 ճաշի գդալ բուսական յուղ
  • 300 գր կարտոֆիլ
  • 300 գր աղացած միս
  • մաղադանոս
  • ռեհան
  • աղ
  • կարմիր պղպեղ
  • աղացած սև պղպեղ
  • սոխ

Պատրաստման եղանակը

  • Պատրաստել սոխարած, ավելացնել աղացած միսը և տապակել:
  • Կարտոֆիլը եփել և խյուս պատրաստել:
  • Ալյուրին 3/4 թեյի գդալ աղ խառնել, ավելացնել տաք ջուր, բուսական յուղ, հունցել խմորը և բաժանել 7–8 մասի:
  • Յուրաքանչյուրը բուսական յուղով պատել, դնել տարայի մեջ, փակել սննդային տոպրակով:
  • Միջուկի համար աղացած միսը և կարտոֆիլի խյուսը խառնել, ավելացնել կտրատված մաղադանոսը և ռեհանը, համեմել աղով և պղպեղով:
  • Խմորը ուղանկյունաձև գրդնակել, վրան լցնել միջուկը (ծայրերը բաց թողնել), լայն ծայրերը ծալել:
  • Փաթաթել, վրայից սեղմել (որ դառնա մոտ 2–2.5 սմ հաստության):
  • Տապակել միջին կրակի վրա, ամեն կողմից մոտ 5 րոպե:
Բարի ախորժակ