Մսով և բանջարեղենով աղցան

Բաղադրիչներ
- 450-500 գ միս
- 5-6 հատ վարունգ
- 1 հատ բուլղարական պղպեղ
- 2 հատ փոքր լոլիկ
- 1 հատ սոխ
- 4-5 ատամիկ սխտոր
- 4-5 ճաշի գդալ սոյայի սոուս
- համեմ
- ձեթ
- աղ
- կծու կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
- Վարունգը երկարավուն կտրատել, վրան աղ ցանել և 15 րոպե այդպես թողնել:

- Բուլղարական պղպեղը և լոլիկը ևս երկարավուն կտրատել:
- Միսը երկարավուն կտրատել և միջին ուժգնությամբ կրակին տապակել:
- Միավորել վարունգը, լոլիկը, պղպեղը, ավելացնել 2-3 ատամիկ ճզմված սխտոր և խառնել:

- 2-3 ատամիկ սխտորը ճզմել, սոխը կտրատել, ավելացնել մսին ու միասին մի փոքր տապակել: Այնուհետև ավելացնել սոյայի սոուսը և խառնել:

- Միսը տապակել այնքան, մինչև այն պատրաստ կլինի: Վերջում կծու կարմիր պղպեղ ավելացնել և խառնել:
- Միսը և կտրատած համեմն ավելացնել բանջարեղենների վրա և խառնել:

