Բաղադրիչներ
1 կգ խոզի փափկամիս
կանաչ սոխ
5 ատամիկ սխտոր
15 գ կոճապղպեղ
2,5 ճ/գ շաքարավազ
1 ճ/գ չիլի պղպեղ
2 ճ/գ բրնձի քացախ
2 դափնու տերև
80 մլ սոյայի սոուս
500 մլ ջուր
Պատրաստման եղանակը
Միսը առանց ձեթի 12-15 րոպե տապակել միջին ջերմության կրակի վրա: Ավելացնել կանաչ սոխ, սխտոր, կոճապղպեղ, թողնել 2 րոպե
Ավելացնել շաքարավազ, դափնու տերև, բրնձի քացախ, սոյայի սոուս, ջուր և թողնել եռա
Եռալուց հետո ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 1 ժամ
1 ժամ անց վերցնել կափարիչն ու թողնել ուժեղ կրակին 10 րոպե: Առաջացած յուղային զանգվածը հեռացնել գդալի օգնությամբ, թողնել ևս 5 րոպե և վերցնել կրակից
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ