Բաղադրիչներ
700 գ ավի աղացած միս
200 գ խոզի աղացած միս
400 գ սունկ
100 գ սպիտակ հաց
3 գլուխ միջին մեծության սոխ
2 ատամիկ սխտոր
3 գազար
սամիթ
1 ձու
100 գ մայոնեզ
աղ, սև պղպեղ
100 գ կեֆիր կամ կաթ
4 խաշած ձու
1 ճ/գ մարինացված եգիպտացորեն
1 ճ/գ նռան հատիկներ
Պատրաստման եղանակը
Հավի և խոզի աղացած մսերը խառնել իրար, ավելացնել նախապես թրջաց հաց, 1 գլուխ աղացած սոխ, 1 ձու, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Ստացված զանգվածը լցնել ուղղանկյունաձև յուղաթղթի վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում 40 րոպե (2 շերտ)
Յուրաքանչյուր շերտը բաժանել 2 մասի
Սունկը շրջանաձև կտրատել, տապակել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած 1 գլուխ սոխ, աղ, սև պղպեղ և վերցնել կրակից
1 գլուխ սոխ կիսալուսնաձև կտրատել, 1 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, թողնել լավ տապակվի, ավելացնել աղ, սև պղպեղ, ճզմած սխտոր և վերցնել կրակից: Ավելացնել 2 ճ/գ մայոնեզ, խառնել
Մատուցվող ափսեի մեջ դնել մսային 1-ին շերտը, լցնել տապակած գազար
Դնել 2-րդ շերտը, մայոնեզ քսել, ավելացնել տապակած սունկ
3-րդ շերտի վրա մայոնեզ քսել և այդ ուղղությամբ դնել սնկի վրա
Լցնել գազարի մնացած մասը, դնել մսային 4-րդ շերտը
Ամբողջը պատել մայոնեզով, կողային հատվածները պատել ձվի դեղնուցով, իսկ կենտրոնական հատվածը` ձվի սպիտակուցով
Զարդարել սամիթով, նռան և եգիպտացորենի հատիկներով
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ