Մի փոքր խրթխրթան և արագ պատրաստվող պանրային լոշիկներ

Արագ պատրաստվող լոշիկներ
25 րոպե

Բաղադրիչներ

  • 100 գ պանիր
  • 200 գ թթվասեր
  • 100 գ ալյուր
  • աղ
  • 1/4 թեյի գդալ սոդա
  • կծու չիլի պղպեղ
  • օրեգանո
  • քաղր կարմիր պղպեղ
  • արաբական համեմունք (մարրակեշ)

Պատրաստման եղանակը

1 Պանիրը քերիչով անցկացնել և լցնել թթվասերի մեջ:
2 Ալյուրը խառնել աղի և սոդայի հետ և լցնել թթվասերով զանգվածի մեջ:
3 Ամբողջը լավ խառնել: Ստացվում է կպչուն խմոր:
4 Ջեռոցի ամանին ձեթ քսել, և գդալ-գդալ խմորը դնել մեջը:
5 Խմորե գնդիկները գդալով տափակացնել՝ լոշիկի տեսք տալով:
6 Յուրաքանչյուր լոշիկի վրա որևէ համեմունք շաղ տալ:
7 Թխել 200 ջերասմտիճանում 5-7 րոպե:
Կիսվել Facebook-ում