Բաղադրիչներ
4 ձու
400 գ խտացրած կաթ
200 գ կարագ
8 գ փխրեցուցիչ
65 գ կակաո
վանիլին
315 գ ալյուր
Կաղապարի չափը` 26 սմ
Կրեմի համար`
5 ճ/գ գ շաքարավազ
1 ձվի դեղնուց
1 ճ/գ եգիպտացորենի օսլա
1 ճ/գ ալյուր
վանիլին
400 մլ կաթ
200 մլ 35% սերուցք
200 գ խտացրած կաթ
Կարամելի համար`
150 գ շաքարավազ
120 մլ սերուցք
30 գ կարագ
կակաո
Պատրաստման եղանակը
4 ձու կոտրել, ավելացնել 400 գ խտացրած կաթ, խառնել, ավելացնել հալած կարագ
Ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը խառնել իրար, մաղել ձվի վրա, խառնել, բաժանել 8 հավասար մասերի
Սննդային թղթի վրա կաղապարի չափին համապատասղան շրջանակ գծել, խմորի յուրաքանչյուր մասը տարածել, դնել 200°С տաքացրած ջեռոցում 6 րոպե
Կրեմի պատրաստման համար թավայի մեջ լցնել եգիպտացորենի օսլան, ալյուրը, շաքարավազը, վանիլինը, 1 ձվի դեղնուցը, խառնել, ավելացնել կաթ և դնել թույլ կրակի վրա: Խառնել փայտե կամ սիլիկոնե գդալով, որպեսզի գույնը չմգանա
Սերուցքը հարել նախ թույլ ուժգնությամբ, ապա` ամենաուժեղ
Ավելացնել 1 տուփ խտացրած կաթ, հարել․ այնուհետև քիչ-քիչ ավելացնել եփած կրեմը և շարունակել հարել
Շերտերին ըստ հերթականության կրեմ քսել և շարել իրար վրա
Կարամելի համար թավայի մեջ շաքարավազ լցնել, դնել թույլ կրակին, որպեսզի հալչի
Ավելացնել 120 մլ սերուցք, 1 րոպե անընդհատ խառնել և վերցնել կրակից, կարագ ավելացնել, խառնել, թողնել հովանա
Լցնել տորթի վրա, մի քիչ կակաո ցանել, 1-2 ժամ թողնել սառնարանում
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ